ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայոց Ազգային Դպրոցների Աշակերտ-Աշակերտուհիները Հ.Հ. Դեսպանատնում

Հինգշաբթի, դեկտեմբերի 28-ին Հայոց Նւարդ Գիւլբենգեան դպրոցի երրորդ դասարանի աշակերտները հրաւիրւել էին Հ. Հ. դեսպանատուն՝ մասնակցելու ամանորեան հանդէսին, որը կազմակերպւել էր տկն. Անահիտ  Շահվերդեանի միջոցով:

Ամանորեայ հանդէսը սկսւեց ձիւնանուշիկի գեղեցիկ խօսքերով և աշակերտների նոր տարւայ բարեմաղթանքներով: Այնուհետև ձմեռպապիկը միացաւ նրանց և երբ բոլորը միաձայն երգեցին տօնածառի երգը , տօնածառի ճրագները վառւեցին և ուրախ երգերով, պարերով և ասմունքներով աւելի ջերմ մթնոլորտ ստեղծւեց: 

Հիւրասիրւելուց յետոյ երեխաները գեղեցիկ քաղցրաւենիքի կապոց ստացան ձմեռպապիկից: Հանդէսին ներկայ էին  նաև Հայոց Ազգային Թունեան դպրոցի աշակերտուհիները: 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com