Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, չորեքշաբթի 27 դեկտեմբիրն, «Էմամ Ալի» ռազմական համալսարանի մի խումբ պատասխանատուներ այցելեցին պարտադրեալ պատերազմի անձնուրաց զինւոր՝ Գրիգոր Ղևոնդեանին, նրա բնակարանում:
Այցելութեանը ներկայ էին նաև Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Հայ Անձնուրացների Յանձնախմբի անդամներ՝ Շահէն Միրզայեանսը և Գասպար Ամիրխանեանը:
Հիւրերին դիմաւորեցին Գրիգորը և իր մայրը: Բարի գալստեան խօսքից յետոյ, Գրիգորը պատմեց իր ծառայութեան և վիրաւորւելու դէպքի շուրջ, ապա հիւրերը բարձր գնահատեցին իրանահայոթեան դերը պարտադրեալ պատերազմի ընթացքում և բարեմաղթանքներ յղեցին Ս. Ծննդեան և Նոր-Տարւայ կապակցութեամբ:
Վերջում հիւրերը յուշանւէրներ յանձնեցին անձնուրաց զինւոր՝ Գրիգոր Ղևոնդեանին, իսկ անակնկալ մատուցեց նաև Գրիգորը, հիւրերին իւրաքանչիւրին յանձնելով Նոր-Տարւայ կապոց-նւէրը:
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/1542-2017123103?tmpl=component&print=1#sigProIdf3c0fce64b