Այցելութիւն 2 Հայ Նահատակների Ընտանիքներին

Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, չորեքշաբթի 27 դեկտեմբիրն, Ի.Ի.Հ. Բանակի Ցամաքային Ուժերի կողմից մի պատւիրակութիւն այցելեց Նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի և նահատակ զինւոր Իւրիկ Սարդարեանի ընտանիքներին:

Այցելութեանը ներկայ էին գնդապետ Մոհամմադ Ռեզա Մոզաֆարին, լէյտենանտ Մաջիդ Հէյդարին, նաև Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Հայ Անձնուրացների Յանձնախմբի անդամներ՝ Գուրգէն Քարամեանը և Արտաշէս Իսկանդարեանը:

Նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի բնակարանում հիւրերին դիմաւորեցին Ալէնի մայր՝ տկն. Ալվարդը, քոյրը և քրոջ ամուսինը: Բանակի ներկայացուցիչները շնորհաւորելով Նոր-Տարին և Ս. Ծնունդը, բարձր գնահատեցին իսլամական յեղափոխութեան հայ նահատակների ունեցած առանցքային դերի մասին:

Նահատակ զինւոր Իւրիկ Սարդարեանի բնակարանում հիւրերին դիմաւորել են նահատակի երեք եղբայրները, երկու քոյրերը և քրոջ ամուսինը: Ստեղծւած ջերմ մթնոլորտում յարգանքի խօսքեր ասւեցին հայ նահատակ զինւորների հասցէին, ապա հիւրերը շնորհաւորեցին Նոր-Տարին և Ս. Ծնունդը և յաջող տարի մաղթեցին հայ նահատակ զինւորի ընտանիքին: