ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Չորեքշաբթի 27 դեկտեմբերին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում յատուկ հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան պրն. Արտաշէս Թումանեանի հետ:

Հանդիպման ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Ա. ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը, Բ. Ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը և ատենադպիր՝ տկն. Արմինէ Սեթխանեանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր մի անգամ ևս քննարկել Հ.Հ. դեսպանատան տեղափոխութեան հարցը: Կարևորութեանբ խօսւեց գործերը արագացնելու մասին    և այդ առումով յատուկ մի յանձնախումբ կազմւեց աշխատանքների վերահասութիւնը արագացնելու համար: