Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանից այցելեցին անձնուրաց Շահէն Միրզայեանին

Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 2-ին, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանից մեծաթիւ պատւիրակութիւն, քաղաքապետի տեղակալի գլխաւորութեամբ այցելեցին պարտադրեալ  պատերազմի անձնուրաց զինւոր Շահէն Միրզայեանի բնակարան և շնորհաւորեցին Ամանորն ու Ս. Ծնունդը և յուշանւէր յանձնեցին իրեն:

Հանդիպման ընթացքում հայ անձնուրաց զինւորը իր և ընտանիքի կողմից շնորհակալութիւն յայտնեց այցելութեան համար, հիւրերին ներկայացրեց Զէյթուն և Սասուն քաղաքամասերում գտնւող հայոց մանկապարտէզների խաղահրապարակների կահաւորման անյետաձգելի խնդիրը և խնդրեց շրջանի քաղաքապետարանն ուշադրութիւն դարձնի այս խնդրին: Հիւրերը խոստացան այս գծով հարկ եղած քայլերը կատարեն:

Հանդիպմանը ներկայ էր նաև Թեմական Խորհրդի Անձնուրացների Յանձնախմբի անդամ՝ Գասպար Ամիրխանեանը:

Պարտադրեալ Պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յազնձնախումբ