Ճրագալոյցի Արարողութիւնը Թեհրանի Հայոց Եկեղեցիներում

Ուրբաթ 5 Յունւար 2018-ի  յետ միջօրէի ժամը 4-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնի առիթով, Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ օրւայ յատուկ ժամերգութիւնն ու մատուցւեց սուրբ և անմահ պատարագը:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում Ճրագալոյցի պատարագը մատուցեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը և Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանը։