Թեհրանի ուսումնադաստիարակչութեան պատւիրակութիւնը այցելեց հայոց ազգ. «Արարատ» դպրոց

 

Դեկտեմբերի 27-ին հայոց ազգ. «Արարատ» դպրոց այցելեցին Թեհրանի ուսումնադաստիարակչութեան ընդհանուր տնօրէնի տարրական օղակի օգնական՝ դոկտ. Նադեր Ջահանարան,   (معاون مدیرکل شهر تهران، مقطع ابتدایی) և 8-րդ շրջանի տնօրէն՝ Մոսթաֆա Արաբամերին ու յարակից բաժինների այլ պատասխանատուներ:

Հիւրերին դիմաւորեցին դպրոցի տեսչուհին, փոխտեսչուհիները, ծնողական խորհուրդը եւ Կրթական խորհրդի անդամ տկն. Մելինդա Քարիմ-Մասիհին: Առաջին տարրական դասարանի աշակերտուհիները, որպէս բարիգալստեան խօսք ներկայացրեցին մէկ հայկական եւ մէկ պարսկական երգ, ապա հիւրերին ուղեկցեցին ուսուցչանոց եւ այնտեղ տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց:

Հիւրերը շնորհաւորելով Ամանորը եւ Սուրբ Ծննդեան տօները, նշեցին, որ հայկական դպրոցների յաջողութիւնների կարեւոր գրաւականներից մէկը Կրթական խորհրդի եւ ծնողների սերտ յարաբերութիւնն է դպրոցի տեսչի հետ:

Վերջում շրջելով դպրոցի դասարանները եւ տարբեր բաժինները, մեծ գոհունակութեամբ թողեցին կրթական այս հաստատութիւնը:

Հայոց ազգ. «Արարատ» դպրոց