ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ընդունեց ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի տնօրէններին

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների հետ կապւած Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Ջաւադ Նազերիանն իր տեղակալների ընկերակցութեամբ ազգային առաջնորդարան այցելելով, հանդիպում ու զրոյց ունեցան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:

Այցի ընթացքում դոկտ. Նազերիանին ընկերակցում էին տնօրինութեան համադրման ու գործադրական հարցերով խորհրդատու՝ պրն. Շահսաւարին, ֆինանսական հարցերով տեղակալ՝ պրն. Քաչուին, դաստիարակչական հարցերով տեղակալ՝ պրն. Քարիմին, հետազօտական հարցերով տեղակալ՝ պրն. Սոլէյման Փուրը, տարրական օղակի տեղակալ տիկ. Սամադին, անվտանգութեան հարցերով պատասխանատու փորձագէտ՝ տիկ. Թաբաթաբային և հասարակութեան հետ կապի պատասխանատու փորձագէտ տիկ. Մուսավանդը:

Հանդիպման ժամանակ շրջանի տնօրէնը նոր տարւայ տօնի կապակցութեամբ շնորհաւորելով քրիստոնեաներին ու յատկապէս 6-րդ շրջանում բնակւող հայերին, ասաց. «Մեզ համար մեծ պատիւ է նոր տարւայ կապակցութեամբ հանդիպում ու զրոյց ունենալ Սրբազան Հօր հետ»:

Մտերմիկ հանդիպման ժամանակ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ասաց. «Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի պատասխանատուների հետ մեր կապերը չափազանց սերտ են ու լաւ համագործակցութիւն գոյութիւն ունի և նման տօները միմեանց հանդիպելու և զրուցելու առիթ են ստեղծում»:

Սրբազան Հայրն իր արտայայտութիւններում անդրադառնալով Իրանի վերջին օրերի իրադարձութիւններին, ասաց. «Արտասահմանից ինձ հետ կապւում ու Իրանում տիրող իրավիճակի մասին են հարցնում ու ես նրանց երեք կէտ եմ յիշեցնում: Նախ այն որ Իրանը հզօր ու ամուր երկիր է ու  մենք մէկ ընտանիք ենք և նման մանր հարցեր չեն կարող ազդել մեր կեանքի վրայ: Երկրորդ կէտն այն է, որ արևմուտքն, ԱՄՆ-ն ու Իսրայէլը չեն կարող հանդուրժել միջազգային ասպարէզում Իրանի վերջին տարիների յաջողութիւնները և ամէն առիթ չարաշահում են Իրանն անհանդարտութեան մատնելու համար ու երրորդ կէտն էլ այն է, որ տնտեսական հարցը համատարած ճգնաժամ է ու միայն Իրանով չի սահմանափակւում»:

«Իրանը հզօր է ու արևմուտքը չի հանդուրժում Իրանի այդ հզօրութիւնը և վստահ ենք, որ տարածաշրջանում Իրանը կշարունակի պահպանել իր հանդարտութիւնն ու համոզւած ենք, որ Իրանի հզօրութիւնը տարածաշրջանում խաղաղութեան գրաւականն է համարւում»,-յաւելեց Սրբազան Հայրը:

Հանդիպման ընթացքում դոկտ. Նազերիանն ասաց. «Մենք մեծ համակրանք ունենք հանդէպ Ձեզ ու գնահատում ենք ձեր մարդկային հայեացքները և Աստծուց Ձեզ առողջութիւն ենք մաղթում»: 

«Մենք մէկ ընտանիք ենք ու պիտի լսենք միմեանց ձայնը և կանխենք բրտարարքները: Իրանը մեծ քաղաքակրթութիւն ունեցող երկիր է և այն ակնկալիքը գոյութիւն ունի, որ ժողովուրդն առաջնորդւի խաղաղութեամբ ու բարեկամութեամբ»,- եզրակացրեց ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնը:

Հանդիպման ժամանակ Թեհրանի հայոց թեմի առաջնորդը շնորհակալութիւն յայտնեց կրօնական փոքրամասնութիւնների դպրոցների հանդէպ ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնի ցուցաբերած ուշադրութեան կապակցութեամբ:

Հանդիպմանը ներկայ էին նաև Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը և նոյն խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անեթ Բաղդասարեանը, շրջանի հայոց դպրոցների տեսուչներ՝ տկն. Անի Մանուկեանը և պրն. Վահէ Բաբայեանը:

Հանդիպման աւարտին դոկտ. Նազերիանն յուշանւէրներ յանձնեց, որից յետոյ հիւրերն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com