«Էմամ Ալի» Համալսարանի պատասխանատուների այցը Հայ անձնուրաց Զինւոր Անդրանիկ Գրիգորեանին

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով , շաբաթ յունւարի 6-ին Ի.Ի. Բանակի «Էմամ Ալի» Համալսարանի մի քանի հրամանատարներ եւ պատասխանատուներ այցելեցին Հայ անձնուրաց %20 վիրաւոր զինւոր Անդրանիկ Գրիգորեանին և ընտանիքին: Նա մարմնային վնասւացքներ է ստացել 1980-88-ին Իրանում Իրաքի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքին:

Հանդիպմանը ներկայ էին նաև Անդրանիկ Գրիգորեանի ընտանիքը , որտեղ ջերմ եւ մտերիմ մթնոլորտ էր ստեղծւել: Համալսարանի պատասխանատուները շնորհաւորելով Նոր Տարին եւ Ս. Ծնունդը, նրանց համար ցանկացան քաջ առողջութիւն եւ յաջողութիւն: Ապա հետաքրքրւեցին անձնուրաց Անդրանիկ Գրիգորեանի առողջութեան եւ կեանքի պայմանների մասին:

Անձնուրաց Գրիգորեանը նախ իր եւ իր ընտանիքի կողմից ողջոյնի և շնորհակալական խօսք ասաց այցելութեան համար, ապա պատշաճ կերպով բացարութիւններ տւեց իր առօրեայ կեանքի մասին:

Սոյն հանդիպմանը ներկայ էին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Հայ Անձնուրացների  Յանձնախմբի անդամներ Շահէն Միրզայեանսը եւ Արտաշէս Իսկանդարեանը:

Անդրանիկ Գրիիգորեանը ծնւել է 1963 թւականի ապրլի 20-ին Թեհրանում 1985 թւականի մարտի 9-ին զինւորագրւում է եւ իր զինւորական նախապատրաստական շրջանը անց կացնելուց յետոյ փոխադրւում է պատերազմի թէժ գիծ եւ ծառայում Իրաքի սահմանից 120 կ.մ. խորութեան  մէջ գտնւող Մէյմաքում: 1986-ի օգոստոսի 5-ին Վալֆաջր 3 գործողութեան ընթացքում ականի պայթիւնի հետևանքով նա վիրաւորւում և փոխադրւում է հիւանդանոց:

Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախումբ