ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ Թեհրանի Սիմֆոնիկ Երգչախումբը «Ֆաջր» ՄԻջազգային Երաժշտական Փառատօնում

Ուրբաթ՝ յունւարի 12-ի երեկոյեան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» Միջազգային Երաժշտական Փառատօնի շրջանակներում, Գեղարւեստական ղեկավար և դիրիժոր՝ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Թեհրանի Սիմֆոնիկ Երգչախումբը, ելոյթով ներկայացաւ հանրութեանը:

Ծրագրի առաջին բաժնում, հնչեցին դասական երաժշտութեան կատարումներումներ՝ Վիւալդի Գլոյիայի եւ այլ անձանց ստեղծագործութիւններից:

Ծրագրի երկրորդ բաժնում նւագախումբը դաշնակահարներ Ալւին Աւանէսեանի եւ Աֆշին Նոսրաթիի ընկերակցութեամբ հանդէս եկաւ Իրանական յեղափոխական եւ տարատեսակ ֆոլկլոր կատարումներով, այդ թւում՝ Իրանահայ կոմպոզիտոր Ռուբէն Գրիգորեանի, Ալֆրէդ Մարդոյեանի, Սերգէյ Աղաջանեանի եւ իրանահայ դասական երաժշտութեան աշխարհահռչակ վարպետ՝ Լորիս Ճգնաւորեանի «Իրան» ստեղծագործութեան կատարումներով:

Ռազմիկ Օհանեանի միջոցով կազմւած յայտագիրը առանձնայատուկ էր իր  բազմազանութեան եւ ժողովրդական կողմերով: Երգչախմբիի կատարումների թւում էր նաեւ իրանահայ կոմպոզիտոր Ալֆրէդ Մարդոյեանի թուրքերէն լեզւով հնչած «Դիլբար» ստեղծագործութիւնը, որի ժամանակ մեներգեց Եաշար Ահմադին:

Ծրագրի վերջին բաժնում, նւագախմբի ղեկավար՝ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, «Իրան» ստեղծագործութիւնը հանդիսատեսին ներկայացնելու համար, բեմ հրաւիրեց Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, որպէսզի նրա ղեկավարութեամբ հնչի այդ կատարումը:

Յատկանշական է, որ Ռազմիկ Օհանեանի այս քայլը հանդիսատեսի բուռն ծափողջոյնների եւ քաջալերանքի առիթ դարձաւ:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com