ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Մշակոյթի Նախարարութեան Մշակութային Հարցերի Տեղակալի Այցն Ազգային Առաջնորդարան

Կիրակի  յունւարի 14-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորուչեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Այցին ներկայ էին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետները եւ ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ողջունելով հիւրերին յայտնեց՝ «Իրանի Իսլ. Առաջնորդի եւ երկրի իշխանութիւնների ուշադրութիւնը մէկ անգամ եւս ապացոյցն է մեր բարեկամական ամուր կապերի, իսկ դա Իրանի իշխանութիւնների կողմից մշտապէս ցուցաբերւող բարեկամական վերաբերմունքի արդիւնքն է, ինչի համար եւս անկեղծ շնորհակալ ենք»:

Սրբազան հայրը անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի Երուսաղէմն Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին յայտարարութեանը, ընդգծեց՝ «ԱՄՆ-ի  նախագահի այդ յայտարարութիւնը չի համապատասխանում իրականութեանը»:

Դոկտ. Կարէն Խանլարեանն էլ ողջունելով ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց նախարարութեանն եւ  իշխանութիւններին, տօնական օրերին ցուցաբերած աջակցութեան եւ համայնքային տօնական միջոցառումների կազմակերպման արտօնութիւններ տալու հարցում:

Մոհսէն Ջաւադինն էլ իր հերթին անդրադառնալով Դոնալդ Թրամփի որոշմանը՝ գնահատեց Սրբազան Հօր հաւասարակշռւած դիրքորոշումը Պաղեստինի հարցում, միաժամանակ յոյս յայտնեց թէ Պաղեստինի ժողովուրդը կը հասնի իր արդար պահանջներին: Նա ընդգծեց՝ «Նախարարարութիւնը կարեւորում է ազգային փոքրամասնութիւնների դերն ու նշանակութիւնը երկրի կեանքում եւ պատրաստ է իր լիազօրութիւնների շրջանակում համագործակցել ու աջակցել»:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com