Սրանից 9 տարի առաջ, 2006 թւականից, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, սկիզբ առաւ Իրանի համալսարաններում, բարձր նիշերով մուտք գործած աշակերտ-աշակերտուհիների գնահատման եւ նիւթական պարգեւատրման հանդիսութիւնը: Նմանօրինակ միջոցառում էր կազմակերպւել շաբաթ, դեկտեմբերի 19-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, ուր գնահատւեցին Պետական համալսարանների մուտքի քննութեան մէջ բարձր մակարդակ շահած 20 նորամուտ հայ ուսանողներ՝
1393 (2014) թւի Քննութիւն
- Էրիկ Մանուկ Սարգսեան
- Փրենի Մարուքեան
- Ագաթ Սադեղի (Տէր Աշոտեան)
- Վարագ Ամիրխանեան
- Սիւնէ Սաֆարեան
- Նարինէ Դաւթեան
1394 (2015) թւի Քննութիւն
- Գարունէ Բանդարեան
- Ադրինէ Խուդավերդեան
- Վեդի Մկրտչեանց
- Դերիկ Կարապետեան
- Լիլիա Դանղեան
- Առնօ Մինասեանց
- Գայիանէ Նազարեանց
- Անաշէ Խեչօ
- Արէն Խալոյեան
- Անդրէ Վարդանեանց
- Արին Էֆֆաթ Բաբռուդի
- Էրիկ Խանջանեան
- Շարոն Սարոնեան
- Ռենէ Փանեան
Միջոցառման գեղարւեստական ծրագրում ելոյթներ ունեցան Փիւնիկ Քէշիշեանը «Հայրենիք» բանաստեղծութիւնը արտասանելով, Անիա Պետրոսեանը՝ գիթառով և Լէօ Ծատրեանը «Մենք» բանաստեղծութիւնը ասմունքելով:
Հրաւիրւեցին արտայայտւելու, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը և Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, որոնք շնորհաւորելով գերազանցիկներին, նորանոր յաջողութիւններ մաղթեցին իրենց: Դոկտ. Խանլարեանը խօսեց հայ հին ու նոր գիտական հպարտութիւնների մասին, որոնց ուղին շարունակւել է մինչ այսօր և հասել մեր երիտասարդներին: Նա շեշտեց՝ «Դուք այսպէս թէ այնպէս այս ուղղութեան մէջ շարժւող մարդիկ էք և արդէն թևակոխում էք լուրջ ասպարէզ»:
Ապա հերթաբար յանձնւեցին յաջողակ երիտասարդների նւէրները, իսկ վերջում Թ. Հ. Թ. Առաջնորդն ուսանողներին ուղղեց իր հայրական խորհուրդները: