Թ. Հ. Թ. Թեմական Խորհուրդը Վշտակցում է

Թ. Հ. Թ. Թեմական Խորհուրդը Իրանի նաւթատար «Սանչի» նաւի ցաւալի պատահարի առթիւ հայ համայնքի անունից պաշտօնապէս վշտակցել է նաւի զոհւած անձնակազմի սգակիր հարազատներին եւ Իրանի ժողովրդին:

Ցաւակցութեան մէջ ի մասնաւորի ասւած է՝

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Չինաստանի արեւելեան ափերում հրդեհի մատնւած իրանական նաւթատար նաւի բոլոր 32 հոգանոց անձնակազմի սրտակեղեք զոհման առթիւ իր եւ թեհրանահայ համայնքի անունից վշտակցում է Իրանի մեծ ժողովրդին, յատկապէս զոհւածների սգակիր ընտանիքներին եւ անմեղ զոհերի հոգիներին լուսաւորութիւն ու հարազատներին մեծ համբերութիւն է մաղթում:

Յարգանօք՝

Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի Ատենապետ՝ 

Ռոբերտ Բեգլարեան