Կրթական Խորհրդի անդամներն Այցելեցին Սրբազան Հօրը

Շաբաթ 3 փետրւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի անդամներից տիկնայք՝ Անեթ Բաղդասարեան, Մելինէ Բադալ, Թինա Աւանէս Աղաջանեան և պարոնայք Ալֆրեդ Կարապետեան, Լորիս Մինասեան և Սևան Զոհրաբեանը:

Հանդիպման ընթացքքին խօսւեց հիմնական հարցերի՝ կրօնի և ադեանի դասերի նիւթերի, Հայոց Լեզւի և քոնքուռի դասարանների շուրջ:

Խօսւեց նաև ուրբաթօրեայ դասընթացների վերաբերեալ:

Սրբազան Հայրը յաջողութիւն և համբերութիւն մաղթեց Կրթական Խորհրդին: «Հարկ է հաւասարակշռւած դաստիարակութիւն տալ մեր նոր սերնդին» ասաց Սրբազան Հայրը: