Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՏՐԱՍՏՒԵՆՔ ՄԵԾ ՊԱՀՔԻՆ

«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի Արքայութիւնը մօտեցել է» (Մտ. 3։2)։

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.

Յովհաննէս Մկրտչի ձայնն է, որ կոչի ձեւով, գալիս է անապատի խորքից, մեզ հրաւիրելու ապաշխարութեան, այսինք Աստծուն դառնալու, «Ապաշխարեցէ՛ք որովհետեւ երկնքի Արքայութիւնը մօտեցել է»։ Նախակարապետ Յովհաննէս Մկրտիչը կոչւած էր Քրիստոսի ճանապարհը հարթելու, պատրաստելու դրա համար իրեն եկողներին թելադրում էր ՛՛ապաշխարել՛՛ այսինքն մեղքի խոստովանութեամբ ու զղջումով դէպի Աստւած դառնալու, քանի որ առ Աստւած դարձող մարդ արարածը զգալու է իր տկարութիւնը, իր մեղաւորութիւնը եւ հետեւաբար մեղքերի բեռան տակ կքած դարձ է անում դէպի Աստւած։

Մարդ առ Աստւած դառնալով զգում է մեծութիւնը Աստծու եւ միւս կողմից անդրադառնում իր տկար էակ լինելու իրողութեանը։

Առ Աստւած դարձով մարդ էակը անջատւում է աշխարհից, այլ խօսքով մեղքից եւ բիւրեղացած սրտով ու հոգով մօտենում է Աստծուն։

Իրական ապաշխարութիւնը մարդս մօտեցնում է Աստծուն, որ իր մէջ արթնացնում է աղօթքի, պահքի եւ ծոմապահութեան զգացումը, քանի որ աղօթքն ու պահեցողութիւնը աստւածաստեղծ մարդուն կեանքը դարձնում են աստւածահաճ։ Արդարեւ իրական ապաշխարութիւնը ցուցական երեւոյթներից հեռու հոգեւոր, ներքին կեանքի հետ կապւած մի իրողութիւն է, որով մարդ էակը աստիճանաբար սրբւում, մաքրւում է։

Ըստ Եսայի մարգարէին իրական ծոմապահութիւնը մարդս հեռու է պահում անիրաւութիւնից, վաճառականական խարդախութիւնից ու բռնութիւնից, յաւելելով, «Ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռիր բոլոր անիրաւ մուրհակները։ Քաղցածներին բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատներին տար քո տունը եթէ մերկ մարդ տեսնես, հագցրու նրան…»։

Մարգարէն յիշեցնում է մեզ, որ եթէ այդպէս անես ՛՛Այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածւի միջօրէի»։

Ապաշխարութիւնը ծոմապահութեամբ կեանքի մի ընթացք է, որ զօրացնում ու ամրապնդում է մեր հաւատքը։ Մանդակունի հայոց հայրապետը ասում է՝ «Պահեցողութիւնը թշնամու դէմ հզօր մի աշտարակ է եւ ամուր մի պարիսպ՝ սատանայի նետերի դէմ»։

Ս. Օգոստինոս Ափրիկեցին բացատրելով պահեցողութեան խորհուրդը գրում է՝ «Պահեցողութիւնը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում ցանկութեան ամպերը, մարում սեռային կրակը, արծարծում ժուժկալութիւնը եւ վառում ճշմարտութեան լոյսը»։ Պահեցողութեամբ հաւատացեալը հրաժարւում է ամէն տեսակի գայթակղեցուցիչ երեւոյթներից եւ հետամուտ է լինում բարեգործութեան, բարիք գործելուն։

Պահեցողութիւնը իրեն ընկերացող աղօթքով, բարեգործութեամբ, ճգնողական կեանքով աստիճանաբար հաւատացեալին մաքրում է ու պատրաստում դիմաւորելու իր Փրկչի Հրաշափառ Յարութիւնը։

Արդարեւ իրական հաւատացեալը կոչւած է ժուժկալութեամբ ու բարեգործութեամբ ապրելու, հասնելու կարիքաւորին ու անտունին, իզուրտեղ իր գումարները չվատնելու, իր սիրեցեալ ննջեցեալի մահւան առիթով մեծածախ ծաղկեպսակների պատրաստութեամբ, այլ ընդհակառակը տխուր թաղման արարողակարգը առիթ համարւի իրական բարեգործութեան, մարդասիրութեան։

Մեծ պահքը նախորդող շաբաթւայ մէջ մենք ոգեկոչում ենք յիշատակը Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Սրբոց Վարդանանց Զօրավարաց մերոց հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին։ Հաւատքի եւ հայրենասիրութեան ախոյեաններ, որոնք հինգերորդ դարից սկսեալ հայոց աշխարհի երկնակամարը լուսազարդեցին հանդիսանալով քաջ եւ արի վկաները Քրիստոսի եւ հայրենիքի։

Այնուհետ սկսւում է Մեծ պահքը Բուն բարեկենդանով, որը հրաւէր է քրիստոնեային իր կեանքը ապրելու աւետարանական յորդորներով։ Գեղեցիկ ու դաստիարակիչ տնօրինումով մեր հայրերը Մեծ պահոց իւրաքանչիւր կիրակին յատկանշել են օրւայ աստւածաշնչական հատւածից թելադրւած խորհուրդով։ Այսպէս առաջին կիրակին կոչել են Բուն բարեկենդան, իսկ երկրորդ կիրակին՝ Արտաքսման, երրորդը՝ Անառակի կիրակի, չորրորդը՝ Տնտեսի, հինգերորդը Անիրաւ դատաւորի եւ վեցերորդը Գալստեան կիրակի։

Մեծ պահոց ողջ ընթացքում եկեղեցիներում տեղի են ունենում առաւօտեան Արեւագալի եւ երեկոյեան Հանգստեան եւ Խաղաղական ժամերգութիւնները։

Այս տարի եւս, մեր եկեղեցիներում ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին տեղ են ունենալու Արեւագալի ժամերգութիւն իսկ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ Հանգստեան եւ Խաղաղական ժամերգութիւններ. առաւել ամէն շաբաթ հերթական դրութեամբ, Թեհրանի մեր եկեղեցիներում եւ եկեղեցական ողջ դասով, երեքշաբթի օրերին կատարելու ենք Արեւագալի ժամերգութիւն առաւօտեան ժամը 9։00-ին։

1) 13 փետրւար 2018, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
2) 20 փետրւար 2018, Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
3) 27 փետրւար 2018, Ս. Սարգիս եկեղեցի
4) 6 մարտ 2018, Սրբոց Վարդանանց եկեղեցի
5) 13 մարտ 2018, Ս. Աստւածածին եկեղեցի
6) 20 մարտ 2018, Ս. Մինաս եկեղեցի

Մեր սպասումն է, որ մեր հաւատացեալները խուռներամ ներկայ գտնւեն վերոյիշեալ արարողութիւններին ի պատրաստութիւն՝ մաքուր սրտով ու հոգով դիմաւորելու համար մեր Փրկչի հրաշափառ Յարութեան տօնը։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ - ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
4 Փետրւար 2018 - Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ