Ֆրանսիական Պատւիրակութիւնն Ազգային Առաջնորդարանում

Երկուշաբթի թւականիս 12 փետրւարի առաւօտեան «Ռուհօլլահի որդիներ» մշակութային հիմնարկի միջնորդութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ֆրանսիական մի պատւիրակութիւն։

Սրբազան հայրը պատւիրակութեանը ջերմօրէն ընդունելով իր գրասենեակը, սիրալիր պատասխանեց հիւրերի հարցերին եւ ի պատասխան նրանց, բացատրութիւն տւեց իրանահայ համայնքի մշակութային, քաղաքական, կրօնական, հասարակական կեանքի եւ ըստ սահմանադրական օրէնքի լոյսի տակ ազատութիւններին։

Նաեւ Սրբազան հայրը ակնարկեց Իրանում եւ Միջին Արեւելքում ժողովուրդների մշակոյթների եւ կրօնների եղբայրական յարաբերութիւններին, որը յաճախ արտաքին թշնամու թիրախ է դառնում։ Նաեւ զրուցեց վերջին ժամանակներում միջազգային ոլորտում առկայ դժւարութիւնների մասին. պատւիրակութեան անդամներին Սրբազան հօր կողմից տրւեց եռլեզւանի «Թեհրանի հայոց թեմը» գիրքը, որից յետոյ նրանք գոհունակութեամբ հրաժեշտ տւին Սրբազան հօրը։