ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Շարունակելով աշակերտական-հոգեւորական հանդիպումները, այս անգամ թւականիս կիրակի փետրւար 4-ին Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը ներկայ գտնւեց Հայոց Ազգային Թունեան- Թովմասեան դպրոցում։

Հայր սուրբին ընկերակցում էին Արժ. Տ. Գրիգորիս քհն. Նէրսեսեանը և Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի անդամները։ Հայր սուրբը նախ կարևորեց մեղքերի խոստովանութիւնը նաև անդրադարձաւ Աստծու հետ կապ ստեղծելու մասին ի հետևումն մանուկ Յիսուսի, որ ասաց «Ինձ իմ Հօր տանը պիտի գտնեք» յորդորեց, որ Աստծուն որպէս Հայր իմանալով, եկեղեցի յաճախել, մասնակցել Սուրբ և անմահ Պատարագին, մեզ համար չարչարւող և խաչւող Քրիստոսի կողքին լինելով, Աստծու արքայութիւն մտնել։

Հայր սուրբը վերյիշելով Քրիստոսի խօսքը՝ մարդը միայն հացով չի ապրում, այլ Աստծու ամէն մի խօսքով անդրադարձաւ Աստւածաշնչի ընթերցմամբ հոգևոր սնունդ ստանալու։ Նաև յիշելով Քրիստոսի անապատի փորձութեանը, քաջալերւել Աստւածաշնչով՝ զինւած դիմակայել չարի փորձութիւններին։

Վարդապետ Մելոյեանը նաև կենտրոնացաւ Աստծու անշահախնդիր սիրոյ մասին և յիշեցրեց սիրել առանց ակնկալիքի։ Ապա աշակերտութիւնն իրենց հարցերը ուղղեցին, որոնց շահեկան պատասխաններ տւեց Հայր սուրբը։ Հանդիպմանը նոյնպէս ներկայ էին դպրոցի տնօրէն՝ տկն. Սաթօ Խաչատրեանը, փոխտեսչուհի՝ Արսինէ Բոնեադեանը ևկրօնի ուսուցչուհի՝ տկն . Անահիտ Զարգարեանը։ Թունեան Միջ. Ա. շրջանի աշակերտուհիների հետ հանդիպման վերջում գնահատւեցին շարադրութեան մրցութեանը շահող 8-րորդ դասարանցի՝ Անի Շահնազարեանը և 7-րորդ դասարանցի՝ Արինէ Մարկոսեանը։

Հայր սուրբը երկրորդ փուլում հանդիպեց Թովմասեան Միջ. Բ. շրջանի աշակերտուհիների հետ։ Այս անգամ ևս կարևորւեց աղօթքը և թեման փոխանցւեց դասախօսական- թատերական և զրոյց մեթոդներով, ինչը աւելի հասանելի և դիւրըմբռնելի էր դարձնում նիւթը։ Ապա Հայր սուրբը Աստւածաշունչը ներկայացրեց Աստծու սիրոյ նամակը և յորդորեց ժամանակ յատկացնել Աստւածաշնչի ընթերցման, ի պատասխան Նրա ՅԱՒԻՏԵՆԿԱՆ սիրոյն։ Աշակերտուհիները ևս Աստւածաշնչի վերաբերեալ հարցեր ուղղեցին և ստացան գոհացուցիչ պատասխաններ։

Վերջում գնահատւեցին շարադրութեան մրցութիւնում շահող 11-րորդ դասարանցի՝ Մինէ Նազարեանը և 10-րորդ դասարանցիներ՝ Նազելի Նազարեանը և Նայիրա Քէշիշեան։
Հանդիպման աւարտին դպրոցի երգչախումբը հանդէս եկաւ «Հայեր դիմացէք» երգով։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com