Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Շաբաթ 10 փետրւարի առաւօտեան, Արժ. Տէր Գրիգորիս քահանայի, քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի վարիչի և յանձնախմբի անդամների ընկերակցութեամբ, Գերպ. Տ. Վաղինակ. Ծ. Վրդ. Մելոյանն այցելեց Հայոց Ազգային Արաքս դպրոց եւ հանդիպում ունեցաւ միջնակարգի Ա բաժնի աշակերտութեան հետ։

Հանդիպման ընթացքին ներկայ էին Դպրոցի տնօրէնուհի՝ տկն. Անի Մանուկեանը, փոխտեսչուհիներ՝ տիկնայք Իւէթ Մորադխանեանը և Արազ Սիմոնեանը, Կրօնի ուսուցչուհի՝ օր. Սիլւա Գրիգորեանը, հայ ուսուցչական կազմը և ծնողական խորհուրդը։

Ծրագիրը մեկնարկեց աւանդական աղ ու հացի օրհնութեամբ։ Բարեգալստեան խօսքով, Հայր Սուրբին ողջունեց դպրոցի տեսչուհին, որից յետոյ աշակերտութեան կողմից աշակերտական խօսքով հանդէս եկաւ Սելին Իսախանեանը։ Հայր սուրբն սկզբում անդրադարձ ունեցաւ Տէրունական աղօթքի ընդմիջից «Հայր մեր, որ յերկինս ես» նախադասութեանը և բացատրեց Աստծու և մարդու միջև հայր և որդու յարաբերութեան վերաբերեալ, կենտրոնացաւ այդ յարաբերութեամբ՝ աղօթքի էութեանը։ Յիշեցրեց փրկութեան համար Քրիստոսի արեան զօրութիւնը։ Նա նաև անդրադարձաւ «դժողք-գեհէն», «դրախտ-արքայութիւն» հասկացողութիւններին և բացատրեց սպասման վիճակի և աշխարհում Քրիստոսի արքայութեան հաստատման մասին, այս թեմաների վերաբերեալ մէջբերումներ կատարեց Աստւածաշնչից։

Ապա անդրադարձ ունեցաւ խաչի զօրութեան և խաչակնքելու վերաբերեալ։ Հայր Սուրբը խաչակնքման բացատրութեան ոլորտում շեշտեց, որ խաչակնքումը Քրիստոսին մեր մէջ առնելու և պաշտպանութիւնը ընդունելն է։ Հայր սուրբը նաև պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք կրօնի դասագրքից էին առնչւում։ Ապա հայրաբանական մէջբերումներով խօսեց չարին յաղթահարելու միջոցների մասին։ Ակնարկեց Աստւածաշնչի ընթերցմամբ ու աղօթքով Աստւածային զօրութեան ընկալման։

Վերջում Հայր սուրբն աղօթեց աշակերտուհիների համար և նրանց Աստծու պաշտպանութեան յանձնեց։

Ինչպէս միւս դպրոցներում այստեղ ևս գնահատւեցին շարադրութեան մրցութիւն շահողները, 7-րորդ դասարանցի՝ Առլէթ Մանուկեանը և 8-րորդ դասարանցիներ՝ Լիանա Բեգինեանը, Քաթրին Յակոբեանը և Սէրա Ինջիղուլեանը։

Ջերմ ընդունելութիւնից յետոյ, Հայր սուրբն այցելեց Հայոց Ազգային Գոհար դպրոց, որին դիմաւորեցին դպրոցի տնօրէն՝ պրն. Վահէ Բաբաեանը, փոխտեսուչ՝ պրն. Հայրիկ Աղանեանը, կրօնի դասատու՝ պրն. Էդմոնդ Բէջանեանը և հայոց լեզւի ուսուցիչ՝ պրն. Նորիկ Ղարաբեգեանը։

Այստեղ ևս կատարւեց աղ ու հացի աւանդական օրհնութիւնը։ Տէրունական աղօթքից յետոյ Հայր Սուրբն այս անգամ բացատրեց այս աշխարհում Քրիստոսի դատապաշտպան և վերջին դատաստանում դատաւոր լինելու մասին։

Ապա օրինակներով ու կարճ պատմութիւններով ներկայացրեց մեղքի էութեան մասին, բացատրեց մեղքի, խոստովանութեան ու ապաշխարութեան վերաբերեալ։ Հայր Սուրբն ապա խօսեց ՅԱՒԻՏԷՆԱԿԱՆ կեանքի և դրան այլոց համար ցանկանալու վերաբերեալ։ Ի պատասխան աշակերտների հարցերին, բացատրութիւն տւեց յարութեան և մարդկանց յարուցեալ մարմնի էութեան մասին, համեմատելով Քրիստոսի յարութեան և պայծառակերպութեան։

Աշակերտները ևս հարցեր ուղղեցին ինքնասպանութեան և Քրիստոսի երկրորդ գալստի մասին։ Նա անդրադարձաւ, որ առանց Քրիստոսի հետ սերտ յարաբերութիւնների, իզուր պիտի անցնեն բոլոր բարեգործութիւնները։ Ակնարկւեց նաև Քրիստոսի հազարամեայ թագաւորութեան վերաբերեալ, որը սկսել է Քրիստոսի յարութեամբ և պիտի շարունակւի մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Խօսւեց նաև Ծննդոց գրքի Աստծու կողմից աշխարհի ստեղծագործութեան մասին։ Համեմատւեց սուտ և կէս ճշմարտութիւն երևոյթները։ Նաև բացատրւեց Սուրբ Հոգու հանդէպ ուղղւած հայհոյանքի վերաբերեալ։

Հանդիպման աւարտին նոյնպէս գնահատւեցին շարադրութեան մրցութիւնում շահող 8-րորդ դասարանցիներ՝ Ադրիէլ Թումանեանը, Հայդուկ Եղոյեանը և Էմիլ Մելիքեանը նաև 9-րորդ դասարանցի՝ Նոյ Նազարեանը։

Այստեղ ևս դպրոցի ծնողական խորհրդի միջոցով տեղի ունեցաւ հիւրասիրութիւն և աւարտին հասաւ Հայր Սուրբի միջնակարգ օղակի դպրոցների հանդիպումը։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ