Արևագալի Արարողութիւն Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում

Երեքշաբթի 2018 թւի փետրւար 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Մեր եկեղեցու ծիսական և բարեպաշտական կեանքում ամենագեղեցիկ, ներշնչող և հոգին զւարթացնող, միտքն առ Աստւած բարձրացնող ժամերգութիւններից է Արևագալի ժամերգութիւնը, որով մենք ամէն բանից առաջ փառք ենք տալիս Աստծուն, որ Տէրն է ողջ տիեզերքի և որ իր արևն հագեցնում է մեր վրայ և մեզ առաջնորդում է իր կամքի համաձայն»:

Սրբազան հայրն իր խօսքերի միւս բաժնում աւելացրեց՝ «Աստծու փառաբանութիւնը միայն ծումապահութիւն չէ, միայն պահքով չէ և նաև միայն սիրով չէ: Ապաշխարութեան այս 40-օրեայ շրջան ամենագեղեցիկ պահն է, որպէսզի բոլորս էլ մեր կեանքը վերատեսութեան ենթարկենք, հայցենք Աստծու ներողամտութիւնը և գութը: Մարդկային մեր կեանքի մէջ երբեմն թերանում ենք և բաղթողումներ ենք ունենում, բայց որպէս քրիստոնեայ հաւատացեալներ կոչւած ենք քրիստոնէական մեր պարտականութեան մէջ, որքան հնարաւոր է թերի չլինել և բացթողումներ չունենալ: Մենք բոլորս էլ, որպէս քրիստոնեաներ, յանձնառու և պարտաւորեցնող դերի մէջ ենք մեր կեանքում և մեր շրջապատի մէջ»: