Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Թեմիս Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ եւ բարձր հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի որոշւել է կազմակերպել Աղօթքի, խորհրդածութեան եւ միասին Աստծուն փառաբանելու մի պահ «Կանանց Համաշխարհային Աղօթքի օր»ւայ առիթով երկուշաբթի 5 մարտ 2018-ի առաւօտեան ժամը 9-ից 11-ը Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։

Յայտնենք որ տարիների աւանդութեամբ նւիրականացած «Կանանց Համաշխարհային Աղօթքի Օր»-ը արդէն Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդի ընտանիքի անդամ եկեղեցիների մօտ, գեղեցիկ աւանդութեան է վերածւած եւ որ կատարւում է ամէն տարւայ մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը։

Արդարեւ հրաւիրում ենք մեր ազնւափայլ եւ համեստափայլ կանանց մասնակցելու սոյն հոգեւոր-աղօթական հաւաքին, հոգեպէս զօրանալու, հաւատքով կենսաւորւելու եւ յոյսի ու սիրոյ զգացումներով զարդարւելու։

Մեծ պահոց այս օրերին բոլորս էլ կարիքը ունենք աղօթքով զօրանալու եւ ինչու չէ նաեւ հաղորդակցւելու միմեանց հետ ի պայծառութիւն մեր կեանքի եւ ի փառաբանութիւն մեր Ամենակալ Աստծուն։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ