«Արարատ»-ը՝ Իրանի բասկետբոլի օմիդների լիգայի չեմպիոն

«Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստները նւաճեցին Իրանի բասկետբոլի օմիդների (մինչեւ 23 տարեկանների) լիգայի չեմպիոնի կոչումը:

Կիրակի՝ փետրւարի 25-ին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Մ23 տարեկանների Իրանի բասկետբոլի լիգայի եզրափակիչ հանդիպման երրորդ խաղը, որի ընթացքում «Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստներին յաջողւեց 64:59 հաշւով պարտութեան մատնել Օմիդիէի «Նաֆթ»-ին, երեք խաղերի ընդհանուր հաշւարկով յաղթելով 2:1 հաշւով՝ նւաճելով չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ երկրորդ խաղում, որը նոյնպէս տեղի էր ունեցել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, մեր երիտասարդ բասկետբոլիստները յաղթել էին 76:73 հաշւով, իսկ մրցակցի յարկի տակ տեղի ունեցած առաջին խաղում պարտւել էին 60:87 հաշւով:

Մինչ եզրափակիչ հանդիպման ուղեգրի նւաճումը «Արարատ»-ի բասկետբոլիստներն անց էին կացրել 19 հանդիպում, որոնցից 10 խմբային փուլում, իսկ 9-ը՝ փլէյ օֆֆ-ում: 19 հանդիպումներից արարտցիները յաղթել էին 14-ում:

Փլէյ օֆֆ փուլում նրանք նախ պարտութեան էին մատնել նախ Մինաբի «Մողաւեմաթ»-ին, իսկ կիսաեզրափկչում՝ Բանդար Էմամի «Փեթրոշիմի»-ին:

Այս յաղթանակի շնորհիւ «Արարատ»-ը գալիք մրցաշրջանում հանդէս կը գայ Սուպեր լիգայում:

Լուրը քաղւած է «Ալիքի»-ի կայքէջից