ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտարարում ենք Թեհրանի Թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 2 մարտ 2018-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու յատուկ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի ազատագրական պայքարի օրերին զոհ գնացած մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այս առիթով քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին եւ հաղորդւելու մեր անմեղ նահատակների նահատակութեան խորհրդով: