ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութիւնը նշել է Արցախեան շարժման 30-ամեակը

2018 թւականի մարտի 3-ին Հ.Մ.Մ.«Նայիրի» Միութեան նախաձեռնութեամբ՝ նշւեց Արցախեան շարժման 30-ամեակը:

Ծրագրին ներկայացել էին Թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի եւ Ալիք հաստատութեան ներկայացուցիչները ու հայրենասէր ժողովուրդ:

Ձեռնարկը սկսւեց Արազ Թահմասեանի «Ղարաբաղ» երգով, նւագակցութեամբ նրան ընկերակցեցին Օրբէլ Առաքելեանը, Արգամ Յակոբեանը, Փաթրիկ Բեգիջանեանը եւ Արութին Մեհրաբեանը: Ապա մուտք գործեց յաղորդավար Նայիրի Շիրւանեանը եւ փոխանցեց բացման խօսքը: Այնուհետեւ նոյն խումբը ելոյթ ունեցաւ Արազի եւ Օրբէլի երգեցողութեամբ: Ծրագրի գեղարւեստական բաժնում իր երգերով ներկայացաւ նաեւ Քէւին Գասպարեանը, իսկ Արմէն Իսաղուլեանը եւ Փաթրիկ Յովսէփեանը երաժշտական կատարումներով աջակցեցին նրան: Նաեւ ելոյթ ունեցան Հայաստանից հրաւիրւած երգիչներ՝ Արման Խաչատրեանը եւ Գագիկ Յարութիւնեանը:

Օրւայ բանախօսն էր պրն. Բորիս Ղուկասեանը:

Ծրագրին մաս էր կազմում նաեւ մի կարճ տեսահոլովակի ցուցադրումը՝ Արցախի «Նոր Կիլիկիա» բնակավայրի բացման արարողութեան վերաբերեալ:

Վերջում արտայայտւեց միութեան նախագահ պրն. Ֆրէդիկ Աշուղեանը, ապա բէմ հրաւիրեց Սրբազան հօրը իր հայրական պատգամը փոխանցելու:

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com