Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի Նախաձեռնութեամբ Մեկնարկւեց Աշակերտական Մշակութային Փառատօնի Երգի Բաժինը

Ուրբաթ, Մարտի 2-ին, ճաշից յետոյ ժամը 4-ից 8-ը, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, մեկնարկեց մշակութային փառատօնի երգի բաժինը, որին մասնակցել էին շուրջ 40 աշակերտ-աշակերտուհիներ, տարբեր օղակներից:

Մշակութային փառատօնն առիթ է ընձեռնում մշակութային զանազան բնագաւառներում ի յայտ բերել ունակ պատանի երիտասարդներին:

Փառատօնին ներկայ էին՝ Կրթական Խորհրդի անդամները: