ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒ

Երեքշաբթի մարտի 6-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ և գաղութիս բազմամեայ ժողովական՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

Հանդիպման առիթ եղաւ զրուցելու յառաջիկային Ղարաբաղում տեղի ունենալիք Համահայկական Խաղերի մասին: