Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Կիրակի, թւականիս 25 փետրւարի առաւօտեան, Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի հոգեւոր խորհրդատու՝ Արժ. Տ. Արիստակէս. Քհն. Շահմիրեանը, ընկերակցութեամբ յանձնախմբի ներկայացուցիչի, այցելեց Արաքս դպրոցի տարրական օղակի աշակերտուհիներին։

Քահանայ հօրը դիմաւորեցին դպրոցի տեսուչուհի՝ օր. Անի Մանուկեանը, փոխտեսչուհիներ՝ տկն. Արազ Սիմոնեանը և տկն. Իւետ Մուրադխանեանը նաև կրօնի ուսուցչուհի՝ օր. Սիլւա Գրիգորեանը։ Դիմաւորման ընթացքին տեղի ունեցաւ աղ ու հացի աւանդական օրհնութիւնը, որի ճաշակելուց յետոյ քահանայ հայրը առաջնորդւեց դպրոցի սրահ։

Հանդիպումը սկսւեց «Տէրունական աղօթքով» եւ «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքով։ Սկզբում Ա,Բ,Գ դասարանների աշակերտուհիները քահանայ հօրն ուղղած հարցերի միջոցով իրենց մասնակցութիւնը բերին օրւայ թէմայի քննարկման՝ եկեղեցի-մարդ յարաբերութեան մասին։ Ապա քահանայ հայրը անդրադարձաւ մեր կեանքի մէջ Քրիստոսին տեղ տալու, եկեղեցի յաճախելու, այսինքն Քրիստոսին հիւր գնալու, հաղորդւելու կարեւորութեան ու մասնակցութեան աղօթքի և Աստւածաշնչի ընթերցման՝Աստծու ձայնը լսելու և Նրա հետ կապ հաստատելու վերաբերեալ։

Ծառայութեան կարեւորութիւնը մատնանշելով քահանայ հայրը աշակերտուհիներին հրաւիրեց միութիւններում և յատկապէս եկեղեցիներում իրենց ծառայութիւնը ցուցաբերելու իբրեւ պիտանի հայորդիներ եւ քրիստոնեաներ։

Քահանայ հայրը նաև աշակերտուհիներից հաւանութիւն վերցնելով խոստացաւ, որ նրանց մասնակցութեամբ երգչախումբ կազմել։ Հանդիպման աւարտին քահանայ հայրը պատասխանելով աշակերտների հարցերին, Պահպանիչ աղօթքով նրանց արձակեց խաղաղութեամբ։

Երկրորդ բաժնում քահանայ հայրը հանդիպեց Դ,Ե,Զ դասարանի աշակերտուհիների հետ։ Քահանայ հայրն այս անգամ ընդարձակեց իր բացատրութիւնները եկեղեցի յաճախելու, աղօթքի, բարեգործութեան եւ սիրոյ կարեւորութեանը, մեր անձնական եւ հաւաքական կեանքի շրջագծի մէջ։ Նկատի առնելով երեխաների տարիքը եւ հետաքրքրասիրութիւնը, սնոտիապաշտութեան վերաբերեալ, քահանայ հայրն անդրադարձ ունեցաւ սխալ սովորութիւններին, ինչը նկատելի է մեր հասարակական կեանքում, որոնցից են աչքա- ուլունք, սուրճի բաժակ նայել, հոգեկանչութեան երևոյթներով զբաղւել, որոնք խոչընդոտ են հանդիսանում Քրիստոսի հետ սերտ յարաբերութիւններ ստեղծելու մէջ։ Ապա նա ակնարկեց մարդ արարածի ընկերասիրութեան եւ Քրիստոսի տւած սիրոյ պատւէրին և կենտրոնացաւ մարդասիրութեան եւ եղբայրասիրութեան կէտերին։ Քահանայ հայրն աշակերտուհիներին հրաւիրեց մասնակցելու կիրակնօրեայի դասընթացներին, յաճախել եկեղեցի եւ մասնակցել արարողութիւններին, որպէս պարտականութիւն եւ երախտագիտութիւն Աստծուն շնորհած Իր բոլոր բարիքների համար։

Ապա քահանայ հայրը հրաւիրեց աշակերտուհիներին մասնակցելու կազմւելիք երգչախմբին եւ իրենց լուման բերելու եկեղեցու պայծառութեան համար։ Հանդիպման աւարտին քահանայ հայրն իր շնորհակալական խօսքն ուղղեց դպրոցի տեսչութեան և ուսուցչական կազմին, ընդունելութեան և համագործակցութեան համար։

Այստեղ ևս գնահատւեցին շարադրութեան մրցութիւնում շահող չորրորդ դասարանցիներ՝ Սէրինէ Բադալն և Մարիաննա Մատթէոսեանը , իսկ քահանայ հայրը իր Պահպանիչ աղօթքով աւարտին հասցրեց հանդիպումը։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ