ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Պասի Ճաշատեսակների Փառատօն՝ Թունեան դպրոցում

Թւականիս, չորեքշաբթի մարտի 7-ին, «Միջինքի»-ի առիթով, Հայոց Ազգային Թունեան տարրական դպրոցում կազմակերպւեց «Պասի ճաշատեսակների փառատօն»:

Սա երկրորդ տարին է, որ Թունեան դպրոցում կազմակերպւում է նման փառատօն: Փառատօնի նպատակն է ծանօթացնել ծնողներին և աշակերտուհիներին «Մեծ Պահք»-ի ընթացքում ընդունւած ճաշատեսակների և ուտեստների հետ, պահել-պահպանել մեր աւանդութիւնները և սովորութիւններն ու փոխանցել նոր սերնդին: Նաև սովորել մեր մեծերից և տատիկ-պապիկներից, ովքեր ամեավառ և խօսուն օրինակներն են մեր աւանդութիւնների ու սովորութիւնների:

Ծրագրին հրաւիրւած էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քահանայից դասը և եկեղեցական խորհուրդը, Սասուն քաղքամասի պատգամաւորները, կրթական խորհրդի անդամները, Սասուն քաղաքամասի բոլոր միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչները նաև դպրոցի ծնողները:

Ծրագիրն սկսւեց ժամը 10:30-ին դպրոցի բակում, Սրբազան Հօր և հիւրերի ներկայութեամբ: Նախ աշակերտուհիները ներկայացան աղօթքներով, սաղմոսներով և Ս. Գրքից մի քանի դրւագներով, շարականներով ու երգերով: Ապա Սրբազան Հայրն աշակերտուհիներին բացատրեց Մեծ Պահքի և Միջինքի մասին ու տւեց իր հայրական խրատները:

Փառատօնը կազմակերպւել էր դպրոցի սրահում, տարբեր կրպակների տեսքով, որոնք զարդարւած էին հայկական գորգերով, ձեռագործերով, նկարներով և իրերով: Ճաշատեսակները պատրաստւած էին թէ Իրանի տարբեր հայաբնակ գաւառների և թէ Հայաստանեան տարբեր ձևերով:

Օրւայ առիթով նաև պատրաստւել էր միջինքի մեծ գաթա, որը Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց ու կտրւեց:

Փառատօնի բոլոր ճաշատեսակները և կրպակները պատրաստւել էին դպրոցի ծնողական խորհրդի և մի խումբ ծնողների ձեռամբ:

Ծրագրի աւարտին հիւրերը հիւրասիրւեցին պասի ճաշատեսակներով:

Հայոց Ազգային Թունեան Տարր. Դպրոց

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com