ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանդիսաւոր Ս. Պատարագ Տեառն Մերոց Յիսուսի Քրիստոսի Գալստեան (Ծաղկազարդի) Տօնի Առիթով

Թւականիս կիրակի մարտի 25-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:

Պատարագի ընթացքին նաեւ կատարւեց հոգեւորականներից, մանուկներից ու Հաւատացեալ ժողովրդից բաղկացած ու կազմւած խորհրդանշական թափօրը: խուռներամ բազմութեամբ մեր ժողովրդի զաւակները ողողել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Որոշ եկեղեցներում թափօրը կատարւեց նոյնինքն եկեղեցու շրջափակում իսկ այլ եկեղեցիներում էլ եկեղեցուց դուրս՝ թաղամասում:

Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում՝ Հոգշ. Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը և Սրբոց Վարդանանց Եկեղեցում՝ Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:

Ս. Սարգիս մայր եկեղեցում, Ս. պատարագի աւարտին, Սրբազան հայրն իր քարոզի սկզբին նախ բացատրեց Ծաղկազարդի խորհրդի մասին և ասաց՝ «Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ, մի տօն է, որով սկսւում է Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին հանգրւանը, որ պիտի աւարտւի իր հրաշափայլ յարութեամբ»: «Քրիստոսը կամաւորաբար, ակնյայտ կերպով մուտք է գործում Երուսաղէմ, ժողովրդին երկու բան ասելու՝ առաջին, որ ինքը գալիս է որպէս խաղաղութեան Իշխան, դրա համար նա իշու վրայ նստած է մտնում Երուսաղէմ, քանի որ էշը խաղաղութեան խորհրդանիշ է: Երկրորդ՝ ժողովրդի այդ խանդավառ ընդունելութիւնը, վկայութիւնն է ի ներքուստ ընդունելու Քրիստոսի յաւիտենական Թագաւոր լինելը: Մի անգամ ևս Քրիստոս բացայայտեց Աստւածաշնչական ճշմարտութիւնները, հաստատեց, վկայեց և ժողովրդին յիշեցրեց, որ Տաճարը աղօթքի վայր է, ոչ ուրիշ բանի»: Իր քարոզի վերջում Սրբազան Հայրը գնահատեց մանուկներին, թելադրելով, որ միշտ եկեղեցի գան և բարի երեխաներ լինեն:

Պատարագի աւարտին երգեցիկ խմբի, երեխաների ու ծնողների ընկերակցութեամբ՝ թափօրով Առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց դէպի Առաջնորդարանի դահլիճ, որտեղ իր հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին, քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեանը համար: Իր խօսքի աւարտին մանուկներին բաժանեց Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից պատրաստւած մի փոքրիկ նւէր:

Նոյն օր երեկոյեան նոյնպէս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ մեր եկեղեցու իւրայատուկ Դռնբացէքի արարողութիւնը: Սոյն արարողութիւնը իր մէջ պատկերում է Քրիստոսի երկրորդ գալուստով տեղի ունենալիք ահաւոր ու սարսափազդու վերջին դատաստանը, մեղաւորների դատապարտումը եւ արդարների ու սուրբերի յաւիտենական ու երկնային արքայութեան երանական վայելքը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com