Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՇԱՏԱԿ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆԱՑ

Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի մարտի 27-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբոց Թարգմանչաց և Ս. Աստւածածին եկեղեցիներում արարողութեան մասնակցեցին և օրւայ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը և Հոգշ. Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը:

Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւայ խորհուրդն իր անունը ստացած է Յիսուս Քրիստոսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում՝ հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար:

Յիմար եւ իմաստուն կոյսերի առակով Յիսուսը մեզ սովորեցնում է իմաստութեամբ, արթնութեամբ եւ զգաստութեամբ ապրել մեր երկրաւոր կեանքը, միշտ ակնկալութեամբ Քրիստոսի երկրորդ գալուստին, որովհետև ոչ ոք չգիտի ո՛չ օրը և ո'չ էլ ժամը: Դրա համար պէտք է լաւագոյն կերպով արժևորենք թէ ժամանակը, թէ աստւածային շնորհքներն ու պարգևները և թէ մեր փրկութեան համար մեզ ընձեռւած բոլոր առիթներն ու պատեհութիւնները:

Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզի ընթաքին մեծապէս գնահատեց ու քաջալերեց պարմանուհիներին, որոնք եկել էին մասնակից դառնալու օրւայ արարողութեան և հաղորդւելու խորհրդին: Նա ընդհանուր կէտերի մէջ խօսեց ու բացատրութիւն տւեց 10 կոյսերի առակից փոխանցւող հոգևոր ու բարոյական ուսուցումների ու դասերի մասին, շեշտելով հաւատքի կեանք ապրելու գծով շարունակ արթուն, զգաստ ու պատրաստ լինելու:

Արարողութեան աւարտին բոլոր եկեղեցիներում մոմ պահող աղջիկներին տրւեց յիշատակի յատուկ նւէր:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ