Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հաղորդագրութիւն

Թւականիս շաբաթ 31 մարտի առաւօտեան, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը բարեպաշտուհի տիկ. Լուսին Բաբայեանի։

Նա անձամբ իր, իր ամուսնու՝ Գուրգէն Բաբայեանի եւ իր զաւակների անունից Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցու կառուցման եւ օծման 45 ամեակի առիթով, շատ թանկագին եւ գեղեցիկ սպասներ նւիրենց, որոնք յանձնեց Առաջնորդ Սրբազան Հօրը։ Մի զոյգ գեղատիպ քշոց, Սուրբ Սեղանի վրայ դրւելիք մի զոյգ Ճաճանչ եւ չորս ասեղնագործւած խաչալէմեր, հանդիսաւոր տօների թափօրների ընթացքին օգտագործելու համար. (Ծննդեան, Ծաղկազարդի, Հոգեգալստեան եւ Աստւածածնի Վերափոխման պատկերներով)։

Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց բարերարուհուն, իր ամուսնուն ու իր զաւակներին եկեղեցու բարեզարդման ու պայծառութեան ի խնդիր իրենց ընծայած նւէրներին, կատարած աշխատանքին ու բարերարութեանը համար, հայցելով Աստծուց քաջառողջութիւն, յաջողութիւն ինչպէս նաեւ՝ ուխտերի, բարի փափագների եւ ցանկութիւնների իրականացում։ Առաջնորդ Սրբազան Հայրը «Ծիսական Մաշտոցում» կարգաւորւած յատուկ աղօթքով օրհնեց նւիրւած սպասները, եւ թլադրեց, որ անմիջապէս եկեղեցում օգտագործման դրւեն։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ