Ութերորդ Շրջանի նախկին Քաղաքապետն այցելեց Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի թւականիս ապրիլի 4-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի 8-րդ շրջանի նախկին քաղաքապետ՝ ճարտարագէտ Զարէյին:

Պրն. Զարէյին ընկերակցում էին իր գործընկեր՝ պրն. Միրզային և պրն. Խեչօ Խեչումեանը:

Ճարտարագէտ Զարէն եկած էր Սրբազան Հօրը շնորհաւորելու Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան տօնը: