ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի յայտարարութիւնը Սիրիայում տիրող տագնապի վերաբերեալ

Ներկայ պայմաններում, երբ Սիրիայի պետութիւնն ու ժողովուրդը իրենց իրաւունքների ու ներուժի վրայ հիմնւած կամքի ու տոկունութեան շնորհիւ քայլ առ քայլ մօտենում են ազգային միասնականութեան եւ հողային ամբողջականութեան նպատակին հասնելու իրականացմանը՝ մէկ անգամ եւս ցուցադրւեցին արեւմտեան ուժերի ռազմական դաւադրութիւնները՝ Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի գլխաւորութեամբ: Այդ ուժերի հրթիռային եւ օդային յարձակումները մարդկային եւ նիւթական վնասներ պատճառելով հանդերձ, չեն խախտելու Սիրիայի ժողովրդի եւ պետութեան կամքը:

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ազգային-վարչական կառոյցները դատապարտելով տարածաշրջանի ահաբեկիչների եւ գերուժերի հետ համագործակցելու նպատակը հետապնդող ուժերի յարձակումներն ու ռազմատենչ կեցւածքը, գերագնահատում են Սիրիայի ժողովրդի կանգուն դիրքն ու դիմադրողականութիւնը եւ յոյսով են, որ օր առաջ հնարաւոր լինի ականատեսը լինելու այդ երկրում խաղաղութեան եւ բարգաւաճ կեանքի վերահաստատման:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com