Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր պատգամը հայ աշակերտներին

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Ահա կրկին անգամ հաւաքւել ենք Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած մեր մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակի ոգեկոչման առաջ. կանգնել ենք մեր ժողովրդի խաչելութիւնը մեզ յիշեցնող խաչքարի առաջ։

Հաւաքւել ենք համախումբ, միասիրտ ու միակամ այնպէս ինչպէս մեր նահատակները իրենք իրենց նահատակութեան ճանապարհին, միասիրտ ու միակամ էին։

Մեր հաւաքը սակայն նոր կեանքի եւ ուխտի հաւաք է, դէպի ապագայ նայող ու ընթացող հաւաք է. մինչդեռ մեր նահատակների հաւաքը 103 տարիներ առաջ մահւան, սարսափի ու անորոշ ապագայի հաւաք էր։ Այո՛, սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ մենք հաւաքւել ենք այսօր արար աշխարհին եւ յատկապէս թուրքին, ցեղասպան ու ոճրագործ թուրքին ասելու, որ մենք կանք ու մնալու ենք եւ ասում ենք՝

- Դուն ուզեցիր, որ մենք թողնենք մեր լեզուն ու մշակոյթը
- Մոռանանք մեր հաւատքը, քրիստոնէական մեր կրօնը
- Չերազենք մեր հայրենիքը
- Դուն չարամտաբար քար ու քանդ արեցիր մեր երկիրը իր աղօթքի տաճարներով, վանքերով եւ մշակութային կոթողներով.
- Դուն մեզ գաղթական դարձրիր ու ամայացրիր մեր դրախտավայր երկիրը

Սակայն ահա մենք հաւաքւել ենք այստեղ, երդում անելու եւ ուխտելու, որ մենք տէր ենք մեր լեզւին ու մշակոյթին ու այն պիտի պահենք մեր սրտին մօտիկ. ուզում ենք այս առիթով քեզ յիշեցնել անմահանուն Սիլվա Կապուտիկեանի հետեւեալ խօսքը՝

Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՛ւր էլ գնաս,
Թէ մօրդ անգամ մտքիցդ հանես,
Քո մայր լեզուն չմոռանա՛ս։

Ուզեցիր որ մոռանանք մեր հաւատը, քեզ յիշեցնում ենք դեռեւս հինգերորդ դարի մեր հայրերի խօսքը՝ այս հաւատքից ոչ ոք չի կարող մեզ հեռացնել եւ բաժանել Քրիստոսի սիրուց՝ ո՛չ մահը, ո՛չ նեղութիւնը, ո՛չ հալածանքը եւ կամ սովը։

Ուզեցիր մեր միջից դուրս բերել տեսիլքը մեր հայրենիքի, սակայն մենք մեր ապրելու եւ ինքնապաշտպանութեան բնական բնազդով ու զօրաւոր կամքով կերտեցինք մեր անկախութիւնը եւ Հայաստանի երկնակամարը պայծառացրինք նւիրական եռագոյնով, որ բանաստեղծի բառերով.

Արիւններու եւ սարսափի մէջէն յառնող ով դուն փիւնիկ
Որ բացւեցար մեր աչքերու դէմ հրաշքի զերդ ծիածան…

Այսօր մենք մեր ազատ ու անկախ հայրենիքում կառուցում ենք նոր եկեղեցիներ ու վանքեր, նոյնպէս սփիւռքում կառուցում ենք եկեղեցիներ, դպրոցներ ու մշակութային եւ մարզական օճախներ։

Այո՛ սիրելի աշակերտներ, դուք լինելու էք վաղւայ մեր գործը շարունակողները ձեր զօրաւոր հաւատքով, հայոց լեզւի պահպանութեան յանձնառութեամբ, մեր հայրենիքի ամբողջական հայրենիքի տիրանալու վճռակամութեամբ։

Մենք այսօր քսաներորդ դարու մեծագոյն հրաշքի արդիւնքն ենք եւ այդ հրաշքով կերպարանափոխւած ու արարատացած հպարտութեամբ պիտի գոչենք՝

Լսէ՝ մեզ Տէր
Հայ ըլլալնուս մենք ծծեցինք թոյնը կեանքի,
Բայց ըզմեզ հա՛յ, դու ըզմեզ հայ ըրէ՛ կրկին։

Սա մեր հաւատամքն է, հայօրէն ապրել, գործել, պայքարել, յարաբերւել, երգել ու պարել ի խնդիր մեր երազի իրականացման։

Մեր նահատակները քսաներորդ դարի հաւատքի ու հայրենիքի սրբեր են, հայցենք, խնդրենք նրանց բարեխօսութիւնն ու աղօթքը մեր երկրի եւ ժողովրդի կեանքի խաղաղ ու ստեղծագործ կեանքի առաւել աճման ու զարգացման։

Խաղաղութիւն իրենց հոգիներին եւ փառք վերածնեալ մեր ժողովրդին ու հայրենիքին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ապրիլ 2018
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ