Աշակերտական Ծաղկեմատոյց Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում

Շաբաթ Ապրիլի 21-ին, Թեհրանի հայոց ազգային Սասուն մանկապարտէզ և նախակրթարան, Թունեան և Նայիրի դպրոցների տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները, ծաղիկ մատուցելով Սրբոց Թարգմանչաց եկեղեցու յուշարձանի առջև, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: