Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս ապրիլի 20-ին տեղի ունեցաւ «Մանուկների օրհնութեան» միջոցառումը Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Արարողութեանը ներկայ էին Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, թեմիս Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը եւ արժանապատիւ քահանայ հայրերը։ Երեկոյեան ժամերգութեան աւարտին Սրբազան հայրը իր հայրական պատգամն ու խօսքը ուղղեց ծնողներին, որոնք իրենց նորածին մանուկներին իրենց գրկին եկեղեցի էին եկել։

Նա իր խօսքում ասաց. «Շատ սիրելի ծնողներ, դուք ձեր երեխաներին գրկած տաճար էք բերել, Աստծու օրհնութիւնը ստանալու համար։ Եւ սա ամենագեղեցիկ երեւոյթներից մէկն է։ Դուք ձեր երեխաներին ձեր յոյսն էք կոչում եւ երջանիկ էք զգում ձեզ, իսկ մեծ հայրերը եւ մեծ մայրերը ուրախանում են իրենց տան շարունակութիւնը տեսնելով։ Ուրեմն ձեր պարտականութիւնն է որքան հնարաւոր է լաւագոյն ձեւով դաստիարակել նրանց, եւ ուզում եմ, որ դուք միշտ նախանձախնդիր լինէք նրանց կրօնական դաստիարակութեան. ինչպէս որ նրանց մանկապարտէզ էք տանում, այդպէս էլ եկեղեցի եւ կիրակնօրեայ դասարաններ բերէք, որպէսզի աստւածային շնորհքներով լցւեն եւ հայեցի ու ազգային դաստիարակութիւն ստանան»։ Իր պատգամից յետոյ Սրբազան հայրը օրհնեց ծնողներին եւ մանուկներին եւ ապա օրհնելով այդ առիթի համար պատրաստւած յատուկ խաչերը, անձամբ նւիրեց մանուկներին, նրանց վզերից անցկացնելով։

Արարողութեանը յաջորդեց ընդունելութեան բաժինը «Նայիրի» սրահում, որտեղ ծնողներին եւ մանուկներին ջերմ դիմաւորեցին յանձնախմբի անդամները, իսկ ողջոյնի եւ բարեգալստեան խօսքերով հանդէս եկաւ յանձնախմբի ատենապետ օրդ. Անի Մանուկեանը, որը Յովհաննէս Շիրազի գեղեցիկ խօսքով արժէքաւորեց հայ մանկանը.

«Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի
Ու դեռ չի հնչել ծիծաղը մանկան
Այն տունը սիրտ իմ, որ մանուկ չունի
Լեզւակը պոկած զանգի է նման»։

Նա մանուկներին մաղթեց քաջ առողջութիւն յուսալով, որ նրանք սուրբ եկեղեցու եւ հայրենիքի նկատմամբ սիրով լցւեն եւ հաւատարիմ մնան Աստծուն։ Ծնողներին ուղղած իր խօսքում նա անդրադարձաւ մանուկների կրթութիւնն ու դաստիարակութիւնը հայրենի աւանդների ու Քրիստոնէական արժէքների վրայ խարսխելու անհրաժեշտութեանը։ Ինչպէս նաեւ Սաղմոսաց գրքից թելադրւելով՝ յիշեցրեց, որ մեր զաւակները Աստծու կողմից պարգեւներ են մեզ համար։ Ուստի, ոչ մի ջանք չխնայենք նրանց բարոյական եւ կրօնական դաստիարակութեան գործում։

Ընդունելութեան բաժնի ընթացքին հնչեցին գեղեցիկ մանկական երգեր, որոնք խանդավառութիւն ստեղծեցին մանուկների համար։ Ապա ծնողներն ու մանուկները Առաջնորդ Սրբազան հօր եւ քահանայ հայրերի հետ միասին լուսանկարւեցին այդ առիթով պատրաստւած գեղեցիկ կարկանդակի շուրջ։ Կազմակերպւել էր զանազան զբաղմունքներ ու անակնկալներ ծնողների եւ մանուկների համար եւ շահողների համար էլ՝ յուշանւէրներ։

Դաստիարակիչ այս ձեռնարկը իր աւարտին հասաւ գոհունակութեան զգացումների արտայայտութեամբ ծնողների կողմից։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ