Հ.Ճ.Ճ. Միութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Հինգշաբթի ապրիլի 26-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների և Ճարտարագէտների Միութեան վարչութեան նախագահ` Վարուժան Եդգարեանին և փոխնախագահ՝ Ալինա Թարվերդեանին:

Հանդիպմանը ներկայ էին նաև տիկնայք՝ Արմենուհի Բադալեան (Մանսուրեան)-ը և Կարինէ Յարութիւնեանց (Դրոր)-ը, որոնց միջոցով թարգմանւել և տպագրւել է Դոկտ. Յակոբ Մարթին Տէրանեանի «Հայ որբերի գորգը» գիրքը, հայերէն և պարսկերէն լեզուներով։

Անդամները եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնն հայցելու գրքերի շնորհանդէսի համար, որը շուտով տեղի է ունենալու:

Առաջնորդ Սրբազանը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքը և նորանոր յաջողութիւններ մաղթեց անդամներին: