Դոկտ. Սիմոն Այւազեանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդէսի բացման Հանդիսութիւն

Ուրբաթ ապրիլի 27-ի երեկոյեան, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանի, մասնակցեց դոկտ. Սիմոն Այւազեանի «Յուշեր» անւամբ գեղանկարչական ցուցահանդէսի բացման հանդիսութեանը։

Հանդիսութեանը ներկայ էին նաև Իրանում Հ.Հ. արտակարգ և լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը և մեծ թւով հայրենակիցներ:

Ցուցահանդէսը կազմակերպւել է «Մարիամ պատկերասրահում», Ս. Սարգիս եկեղեցու դիմացի զբօսայգում։

Ցուցադրութեան են դրւել նրա գործերից 17-ը, որոնց թեման է բնութիւնը և քաղաքային տեսարաններ: Սիմոն Այւազեանը ծնւել է 1944 թւին, Անզալիում: Բազմիցս է արժանացել մրցանակների թէ երաժշտութեան և թէ իր աշխատանքների շնորհիւ:

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչև մայիսի 7-ը, առաւօտեան 11-ից մինչև 19-ը: