ԽԱՉՔԱՐԵՐԻ ՕԾՈՒՄ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 4 մայիս 2018-ի յետ միջօրէին ժամը 5-ին տեղի է ունենալու Ս. Սարգիս եկեղեցու մայր մուտքի երկու կողմերում տեղադրւած տուՖ քարով պատրաստւած գեղակերտ երկու խաչքարերի օծման արարողութիւնը։

Խաչքարերից մինը նւիրւած է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ, իսկ երկրորդը՝ նւիրւած է Ս. ՍԱՐԳԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 45-ԱՄԵԱԿԻՆ։

Սիրով հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու խաչքարերի օծման հոգեպարար արարողութեան եւ խաչքարերից մեզ փոխանցւող Անկախութեան, պետականութեան եւ հաւատքի խորհրդով առաւել եւս կառչելու մեր ազգային եւ քրիստոնէական ինքնուրոյնութեան եւ արմատներին։