Հայաստանը մասնակցել է Թեհրանի 31-րդ Գրքի Միջազգային Ցուցահանդէսին

Թեհրանի 31-րդ գրքի միջազգային ցուցահանդէսին իր մասնակցութիւնն է բերել նաև Հայաստանը։

Տաղաւարը գտնւում է Թեհրանի Մոսալայում, միջազգային երկրների սրահում, 15-րդ սրահի երկրորդ յարկում։ Տաղաւարում ցուցադրւած եմ պատմական, գրական, հայկական մշակոյթը ներկայացնող գրքեր։

Տաղաւարի պատասխանատուներն են Հ.Հ. Մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչ՝ Արմէն Սարգսեանը և համալսարանի դասախօս՝ Սևակ Ղազարեանը (Պարոյր Սևակի թոռը)։

Ցուցահանդէսը աւարտւելու է շաբաթ մայիսի 5-ին: