ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Երեքշաբթի մայիսի 1-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Գերմանիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Միշէլ Քլոր Բերչթոլդին և դեսպանատան Ա. Քարտողար՝ դոկտ. Մոնիքա Մինթզ:

Պրն. դեսպանը քաղաքավարական այցելութունով էր եկած Սրբազան Հօր մօտ: Ընդհանրապէս խօսւեց հայ-գերմանական յարաբերութիւնների և հայոց ցեասպանութեան մասին, շեշտելով Թուրքիոյ անընդունելի մերժողական քաղաքականութիւնը հայոց ցեղասպանութեան նկատմամբ: