ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Չորեքշաբթի մայիսի 9-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն.՝ Գէորգ Վարդանին, նոյն կազմակերպութեան մարզական միութեան վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Շահնազարեանին, Հայաստանի Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ և Թեհրանի համահայկական խաղերի 50-ամեակի յանձնախմբի նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

Խումբը հանդիպման էր եկած Սրբազան Հօր հովանաւորութիւնն ստանալու Թեհրանի Համահայկական Խաղերի 50-ամեակի ծրագրերի, որը կայանալու է 2018 թւի 29 օգոստոսից, 7 սեպտեմբերը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց աշխատանքը, իր հովանաւորութիւնը տւեց և յաջողութիւն մաղթեց, յաւելելով, որ համահայկական խաղերը միշտ յատուկ խանդավառութիւն և եռանդ են ստեղծում գաղութում և յատկապէս երիտասարդութեան մօտ: