ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի հայոց դպրոցների Ա, Բ եւ Գ դասարանների դաշտահանդէս-արշաւ՝ «Արարատ» մարզաւանում

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2018 թ.-ի մարտի 15-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների Ա, Բ եւ Գ դասարանների աշակերտութեան դաշտահանդէս-արշաւը «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում:

Ներկայ էին դպրոցի փոխտեսուչներ, ուսուցիչներ եւ ծնողներ:

Ծրագրին մասնակցում էին թւով 265 աշակերտներ, որի ընթացքում պարեցին, նկարչութեամբ զբաղւեցին, տիկնիկախաղ դիտեցին ու խաղերի մասնակցեցին:
Ա դասարանցիներից մասնակցում էին 100, բ դասարանցիներից 93 եւ Գ դասարանցիներից 72 աշակերտներ:

Արշաւ-դաշտահանդէսը սկսւեց ժամը 11-ից եւ տեւեց մինչեւ կ. յ. ժամը 2-ը:

Պարի բաժինը վարեցին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարախմբի պարուսոյց Մելան Սեֆ‎‎եանը իր աշակերտներով եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պարախմբի գեղարւեստական ղեկավար Անահիտ Աւետեանը եւ պարախմբի մի խումբ աշակերտներ:

Տիկնիկախաղի բաժինը ղեկավարում էին «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի ուսուցչուհիներ՝ Լուսինէ Մահմուդեանը, Գայիանէ Մինայեանը, Ռիմա Յակոբեանը եւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի ուսուցչուհիներ՝ Քարոլին Խաչիկեանը եւ Սէրինէ Թահմազեանը:

Նկարչութեան բաժնի պատասխանատուներն էին Մեղրիկ Փիրումեանը եւ Թինա Միրզախանեանը:

Իսկ մարզական խաղերը ինչպէս միշտ ղեկավարում էին Ժենիա Սուքիասեանը, Լուդւիկ Նազարեանը եւ Անդրանիկ Իփրանոսեանը:

Յանձնախմբին օժանդակում էին փոխտեսուչներ Լեռնիկ Նազարեանը, Սիլւա Աւասափեանը եւ Արազ Սիմոնեանը, ուսուցչուհիներ՝ Անուշ Աւանէսեանը, Քաթրին Նազարեանը, Քարոլին Խաչատրեանը, Արմենուհի Սինանին, Հիլդա Աղախանեանը եւ Լալա Մարկոսեանը:

Աշակերտներին հիւրասիրելու գործը յանձն էին առել «Շանթ» դպրոցի մի խումբ ծնողներ եւ Արմինէ Գրիգորեանը:

Արշաւ-դաշտահանդէսին ներկայ ծնողների համար նկատի էր առնւել զրոյց-հանդիպում Տ. Գրիգորիս Ներսիսեանի եւ տիրուհի Գայիանէ Ներսիսեանի գլխաւորութեամբ:

Շնորհակալութեան ջերմ խօսքեր ունենք ասելու Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, «Արարատ» մարզաւանի պատասխանատուներին, պարախմբի ղեկավարներին, յաձնախմբին օժանդակող բոլոր դաստիարակներին, համագործակցողներին եւ ծնողներին:

Արշաւ-դաշտահանդէսի ընթացքում այցելեցին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանը եւ անդամներ Ժասմէն Մինասեանն ու Մելինէ Բադալը:

Դաշտահանդէսի աւարտին արտայայտւեց Դաստիարակչական յանձնախմբի ատենապետ Քլարա Աղախանեանը, որը շնորհակալութիւն յայտնեց ծնողներին եւ բոլոր պատասխանատուներին՝ այս դժւարին աշխատանքը յաջողեցնելու համար:

Դաշտահանդէս-արշաւը կազմակերպւել էր Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի միջոցով, միւս անդամներն են՝ Բեսի Յովհաննիսեանը, Նազիկ Բալղչեանը, Ստելլա Ասլանեանը եւ Քամելիա Շիրւանեանը:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com