Շւեցարիայի Դեսպանն Այցելեց Առաջնորդ Սրբազանին

Հինգշաբթի մայիսի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Շւեցարիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Մարքուս Լէյթնէրին:

Պրն. դեսպանը քաղաքավարական այցելութունով էր եկած Սրբազան Հօր մօտ: Ընդհանրապէս խօսւեց հայ-շւեցարացի ժողովուրդների բարեկամութեան, ինչպէս նաև իրանեան բազմադարեան քաղաքակրթութեան և ընդհանրապէս Իրանում քրիստոնեաների բարւօք կեցութեան մասին:

Յայտնենք որ Շւեցարիայի Աւետարանական Եկեղեցիները մեծապէս օժանդակեցին հայ ժողովրդի զաւակերին, յատկապէս հայոց ցեղասպանութեան տարիներին: