ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանրապետական մաղթանք, դրօշի օրհնութիւն և հոգեհանգստեան արարողութիւն, Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի առիթով

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի առիթով, թւականիս՝ ուրբաթ, յունիսի 1-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. և անմահ պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, դրօշի օրհնութիւն եւ յաւարտ ս. պատարագի հոգեհանգստեան արարողութիւն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահեց Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Եկեղեցում Հ. Բ. Ը. միութեան պատւի կանգնած սկաուտների շարքերից, Հ.Հ. Եռագոյն դրօշը եկեղեցի բերւեց Հ.Հ. դեսպանութեան մշակութային կցորդ՝ Սահակ Եղիազարեանի ձեռամբ և Հանրապետական մաղթանքի ընթացքում օրհնւեց թեմակալ առաջնորդի միջոցով և երգչախումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք» օրհներգը:

Թեմակալ առաջնորդը իր քարոզի ընթացքին ընդգծեց, որ սրանից 100 տարի առաջ հրի ու սրի մատնւած Արարատեան դաշտում հայ ժողովուրդը, Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում կենաց ու մահու պայքարով և իր հաւատքով նոր կեանքի հեռանկար բացեց և այսօր Արարատեան դաշտը յոյսի կենտրոն է: Թեմակալ առաջնորդը անդրադառնալով Հայաստանի վերջին իրադարձութիւններին, նշեց. «Այսօր մենք որպէս ազգ, ուր որ կանք, որևէ մէկ ժամանակահատւածից առաւել հպարտանալու առիթ ունենք: Մենք Հայաստանում արար աշխարհին ապացուցեցինք, որ կարելի է իշխանափոխութիւն եւ հոգեփոխութիւն յառաջ բերել, առանց բռնութեան և արիւնի, ի պատիւ մեր ժողովրդին ու ղեկավարութեանը»:

Սրբազան Հայրն անդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին, նշեց. «100-ամեակի այս տարւայ ընթացքում մեզանից իւրաքանչիւրի նւիրական պարտականութիւնն է ճանաչել մեր պատմութիւնը և յատկապէս վերջին 200 տարւայ պատմութիւնը և այն ժամանակ կը համոզւենք, որ Եռագոյնը իսկապէս արիւնի եւ սարսափի միջից յառած դրօշ է»:

Ս. պատարագի աւարտին, թեմակալ առաջնորդ նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի և միւս վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած հայ նահատակների հոգու խաղաղութեան համար:

Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը և դեսպանութեան դիւանագիտական ներկայացուցիչները, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ և մեծ թւով ժողովուրդ:

Վերջում Սրբազան Հայրը օրհնւած դրօշը յանձնեց դեսպանին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com