Նշւեց Էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցը

Երկուշաբթի յունիսի 4-ին, Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում:

Միջոցառմանը Իրանի համակարգի պատասխանատուներից ու պետական այրերից բացի, հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ Իրանում տարբեր երկրների դեսպաններ, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները, այդ թւում՝ Թեհրանի հայոց թեմից՝ Տ. Մեսրոպ քհն. Ռաթէոսեանը, Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանը, Թ.Հ. Թեմի Թեմական Խորհրդի 2-րդ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Թ.Հ.Թ.-ի Գերեզմանատան Վարչութեան և Եկեղեցական Խորհուրների ներկայացուցիչներ՝ պարոնայք Ջաննէս Աւետեան, Աշոտ Աբրահամեան, Ալբերտ Քէշիշեան, Իւրա Սինանեան, Մեսրոպ Արշակեան և Գարեգին Ղարիբեանը նաև Թ.Հ.Թ.-ի Յարաբերական Մարմնի ներկայացուցիչ` Արթին Բաբայեանսը: