ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՏՕՆԴ ՇՆՈՐՀԱՒՈՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐ

Սուրբ է մայրութիւնը ու մայրը ամենից նւիրական էակներից մին է մարդկային ընկերութեան. սուրբ է նաեւ հայրութիւնը ու հայրը իր առաքելութեամբ ու պատասխանատւութեամբ հանդիսանում է ընտանիքի գլխաւոր յենարանը։

Պատմութեան մէջ քիչ մարդիկ արժանացած են « հայրիկ» կոչումին, իրենց արենակցական-ազգակցական յարաբերութիւնից դուրս։ Աստւած հայր է ողջ մարդկութեան։ Հայրութեան գաղափարը քրիստոնէութեամբ իր իսկական ու վաւերական իմաստը գտաւ։

Մեր ժողովրդի հաւաքական գիտակցութեան մէջ հայրը տան պահապանն ու պաշտպանն է, ընտանիքի այլեւ ընկերութեան եւ հայրենիքին։ Հայրը նա է ով իր ընտանիքի իւրաքանչիւր անդամին սէր ու գուրգուրանք, խնամք եւ տիրութիւն է անում. նա իր հայրական հովանու ներքեւ պահում է իր հարազատներին, հոգում է նրանց կարիքները, նրանց պատրաստելով կեանքի, իրական կեանքի։

«Հայր» ենք ասում մեր հոգեւոր պատասխանատուներին՝ քահանայ, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս որովհետեւ նրանք հոգ են տանում իրենց խնամքին յանձնած հոտին, հետամուտ են նրանց հոգեւոր կրթութեան, դաստիարակութեան նրանց առաջնորդելով աստւածահաճ ճանապարհով։

Մեր ժողովուրդը Մկրտիչ Խրիմեան եպիսկոպոսին, առաջնորդին, պատրիարքին ու կաթողիկոսին «Հայրիկ» պատւանունով յատկանշեց, որովհետեւ նա եղաւ իսկական հայր, ով իր ժողովրդի ցաւն ու տառապանքը, հալածանքն ու նեղութիւնը իրը համարեց, իսկ նրա իրաւունքների պաշտպանութիւնն ու տիրութիւնը՝ իր առաքելութիւնը։ Խրիմեան հայրիկը ինչ պաշտօնի ու հանգամանքի մէջ էլ որ գտնւեց նախ ինքնիրեն համարեց հայր իր ժողովրդի եւ իգին իր կեանքի այդ հայրութիւնը ապրեց ու ժողովուրդն էլ հաւատաց ու վստահեց իր հայրիկին, դրա համար նա 1903-ն յունիսի 12-ի տխրահռչակ ցարական հրովարտակին դէմ գնաց եւ թոյլ չտւեց, որ ցարական կառավարութիւնը տիրանայ մեր ժողովրդի եկեղեցական կալւածներին։

Իրական հայր է նա, ով իր զաւակների մարմնաւոր եւ հոգեւոր փրկութեանն է հետամուտ. այդպիսին անպայմանօրէն Աստծու սիրոյն եւ օրհնութեան է արժանանալու։

Երանի նրան ով վայելում է իր երկրաւոր հօր ներկայութեան կողքին նաեւ ներկայութիւնը Երկնաւոր Հօր, որովհետեւ Երկնաւոր Հօր ներկայութիւնը լոյս է ու կեանքի ճանապարհ, այլեւ երաշխիք ապահովութեան եւ հոգեւոր փրկութեան։

Այս խորհրդով շնորհաւորում ենք քե՛զ սիրելի հայր եւ Աստծուց հայցում քո համար իր օրհնութիւնը, շնորհքն ու առաջնորդութիւնը։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
17 Յունիս 2018
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com