Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՀՈՎՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԱՐԱՔ

Այսու յայտնում ենք Թեհրանի եւ նախկին Արաքի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 21 յունիս 2018-ի տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ 21-22 յունիս 2018-ին հովւական այցելութիւն եւ ուխտագնացութիւն է կազմակերպւել դէպի Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցին: Այս առթիւ, ուրբաթ 22 յունիս 2018-ի առաւօտեան տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. պատարագ եւ աւուր պատշաճի քարոզ. ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին հովանաւորելու, պատարագելու եւ քարոզելու է՝

ԳԵՐՇ. Տ. ՄԱԿԱՐ Ս. ԵՊՍ. ԱՇԳԱՐԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն վերոյիշեալ ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին լիցքաւորւելու եւ վերանորոգւելու թարգմանիչ մեր հայրերի հաւատի մէջ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ