ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի 19 յունիս 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր հիւրանոցում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Լիբանանի Հանրապետութեան դեսպան պրն. Հասան Աբբասին։

Առաջնորդ Սրբազան հայրը բարի գալուստ մաղթեց պրն. դեսպանին, շնորհաւորեց նրան իր նշանակման առիթով եւ յաջողութիւն մաղթեց իր առաքելութեան մէջ, այնուհետ Սրբազան հայրը ամփոփ բացատրութիւններ փոխանցեց պրն. դեսպանին իրանահայութեան կեանքի եւ դերակատարութեան մասին, շեշտելով որ հայութիւնը իրանեան ընկերութեան մէջ իր ինքնուրոյն դերն ու տեղը ունի։ Խօսւեց նաեւ լիբանանահայ գաղութի դրական դերակատարութեան մասին յատկապէս ընդգծելով, որ հայութիւնը որտեղ որ եղել է իր դրական ներդրումը ունեցել է տեղւոյն երկրի մշակութային ընկերային եւ տնտեսական կեանքում։

Ընդունելութեան ներկայ էին Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը՝ Առաջնորդական փոխանորդ, պրն. Սուրիկ Աբնուսեանն ու Թեմական Խորհրդի Բ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com