Կ.Օ.Մ.-ի Վիճակահանութիւն

Թ.Հ. Թեմի Կարիքաորներին Օժանդակող Մարմինը, ինչպէս միշտ ջանացել է նիւթական աղբիւրներ ծրագրել իր տարեկան աշխատանքներում և 2018 թւին կիրառել էր «Sina X» աւտոմեքենայի վիճակահանութիւն:

Սոյն վիճակահանութեան սկզբնական աշխատանքն սկսւեց յունւար ամիսից և Կ.Օ.Մ.-ի ընկերների ճգուն աշխատանքով բաժնետոմսերը վաճարւեցին և վիճակահանութիւնը, Մայիսեան տօների առիթով, կայացաւ Մայիս 24-ին, Արամ Մանուկեան սրահում, նւիրահաւաք Ուրախ Երեկոյի ընթացքին:

Շահող համարը եղաւ 0562 համարով բաժնետոմսը: Դա պատկանում էր Իսֆահան քաղաքի հայրենակից՝ պրն. Արարատ Տէր Աւանէսեանին: Պրն. Արարատը երկուշաբթի, յունիսի 18-ին, ներկայ գտնւեց ԿՕՄ-ի 2018 թւականի 46-րդ հերթական նիստին և իրեն պաշտօնապէս յանձնւեց նւէրը և նոյն ժամանակ պրն. Տ. Աւանէսեանը իր կամքով նւիրատւութիւն կատարեց ԿՕՄ-ի սնդուկին:

Առ այդ ԿՕՄ-ի անունից շնորհաւորում ենք պրն. Արարատ Տէր Աւանեսեանին և մաղթում ենք նորանոր յաջողութիւններ իր կեանքի բոլոր ասպարէզներում: