Շնորհաւորանք

Հայկական լրատւամիջոցներից ուրախութեամբ տեղեկացանք, որ թւականիս յուլիսի 14-ին, Երևանի Արամ Խաչատրեան սրահում, Երևանի 15-րդ միջազգային կինոփառատօնի «Ոսկէ Ծիրան» մրցանակների այս տարւայ «Հայկական համայնապատկեր» յատուկ ծրագրի անւանակարգերում, Հայաստանի կինոակադեմիայի մրցանակը շնորհւել է «Եւա» ֆիլմի ռեժիսոր՝ Անահիտ Աբադին (Հայաստան/Իրան):

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդն այս բարեբաստիկ առիթը ջերմօրէն շնորհաւորում է ջանադիր ռեժիսոր՝ Անահիտ Աբադին և նրա գործընկերներին և մաղթում նորանոր յաղթանակներ ու վերելքներ:

Թ.Հ.Թ. Թեմական Խորհուրդ